Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԲՀԿ-ն ու «Ալյանս»-ը հուշագիր ստորագրեցին

 ԲՀԿ-ն ու «Ալյանս»-ը հուշագիր ստորագրեցին
16.02.2017 | 17:06

ԲՀԿ ու «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Փետրվարի 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, նրանք համագործակցության հուշագիր ստորագրեցին:


Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կլինեն նաև ներկայացուցիչներ «Հայազն» կուսակցությունից ու ՀՀՇ-ից:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ